ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ի՞նչ պայմաններով է Թուրքիան ԱՄՆ-ի օդուժին տրամադրել Ինջիրլիքի ռազմաբազան

Ի՞նչ պայմաններով է Թուրքիան ԱՄՆ-ի օդուժին տրամադրել Ինջիրլիքի ռազմաբազան
24.07.2015 | 16:40

Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազան ԱՄՆ-ի կործանիչներին տրամադրելու պայմանների մանրամասներ են հայտնի դարձել: Hurriyet-ի կայքը գրում է, որ նախատեսվում է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 90 կմ հեռավորության գոտում ոչ թռիչքային գոտի հայտարարել: Թուրքիային հարակից շրջանները իսլամիստ ահաբեկիչների վերահսկողությանը չհանձնելը անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում դեպի Թուրքիա փախստականների հոսքի նոր ալիք կսկսվի: Անհրաժեշտության դեպքում գործողություններ են իրականացնելու թուրքական ռազմական օդանավերը:
Անվտանգության գոտու ստեղծումից հետո այնտեղ արգելվելու են սիրիական ռեժիմին պատկանող ինքնաթիռների թռիչքները: Սիրիայում կռվող քրդերը թուրքական ուժերի ուշադրության կենտրոնում չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կողմից Թուրքիայի սահմանին ուղղակիորեն սպառնացող վտանգ չկա:
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի ու կոալիցիայի ուժերը Ինջիրլիքից բացի իրավունք են ունենալու օգտագործել Բաթմանի, Դիարբեքիրի ու Մալաթիայի բազաները:

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ